Թուրքիայում սիրիացի փախստականների վերաբնակեցման պիլոտային նախագիծը, որը միտված է խուսափելու նրանց մեծ գերակշռությամբ շրջանների ձևավորումից, անցյալ տարի Ալթինդաղում սկսել է ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը, փետրվարի 18-ին հաղորդել է Թուրքական Cumhuriyet թերթը:
Նախագծի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ սիրիական ընտանիքների հետ շրջանում, որից հետո նրանք տեղափոխվել են այլ բնակավայրեր:
Նշվում էր, որ վերաբնակեցումն իրականացվել է «կամավոր հիմունքներով»’ այլ շրջան վերաբնակվելու դեպքում անհրաժեշտ արտոնություններ տրամադրելու միջոցով: Հաղորդվում է, որ այս պիլոտային նախագիծը նախատեսում են տարածել բոլոր նահանգներում։
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ 3 մլն 700 հազար սիրիացիներ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեն Թուրքիայում: Նա պատմել է, որ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31 – ը Թուրքիայի քաղաքացիներ են դարձել 193 հազար սիրիացիներ, որոնցից 84 հազարը երեխաներ են: Թուրքիայում, ըստ նրա, 700 հազար սիրիացի երեխա է ծնվել։