Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման բանակցություններին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում։
«Իմ կարծիքով՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չպետք է լինի։ Եղել է պատերազմ, եղել է օկուպացիա, բայց ամեն ինչ ավարտվել է, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և միասին քննարկեն (համաձայնագրի կնքումը-խմբ)»,- հայտարարել է Չավուշօղլուն Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, որի խոսքը մեջբերում է Интерфакс Азербайджан-ը: