Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտն արձագանքել է ապրիլի 17-ին Իրաքյան Քուրդիստանի դեմ Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսված ռազմագործողությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Ըստ կայքի՝ դատապարտելով Թուրքիայի հյուսիսիրաքյան հարձակումը` Ղեյտը նշել է, որ դա խախտում է ինչպես Իրաքի ինքնիշխանության, այնպես էլ միջազգային իրավունքի:
Իրաքի արտգործնախարարությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զինված ուժերն իրաքյան տարածքներից և հարգել Իրաքի ինքնիշխանությունը։