Ադրբեջանա-իրանական հարաբերություններն անցել են թյուրըմբռնման փուլը, և «այժմ դրանք երկու երկրների շահերին համապատասխան աճող զարգացման փուլում են։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր-Աբդոլլահիանը Թեհրանում Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում։
«Մենք ուրախ ենք տեսնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճը վերջին ամիսներին և հուսով ենք, որ այսօրվա բանակցությունները կընդլայնեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում»,- ասել է Աբդոլլահիանը:
Աբդոլլահիանը նաև ասել է, որ անցյալ շաբաթ Անկարա կատարած իր այցի ընթացքում ինքը և Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն պայմանավորվել են Թեհրանում Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների ձևաչափով եռակողմ հանդիպում անցկացնել։
Աբդոլլահիանը հավելել է, որ Թեհրանը «կողմնակից է Ադրբեջանի և Հայաստանի միջև մնացած տարաձայնությունների կարգավորմանը կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով»։