Ադրբեջանի հյուսիսում՝ Սիյազանի, Շաբրանի, Խաչմազի և Ղուբայի շրջաններում անտառային հրդեհների հետևանքով ընդհանուր առմամբ այրվել է շուրջ 5000 հեկտար անտառային և մերձարևադարձային տարածք, ինչպես նաև խոտածածկ հատվածներ:
Այս մասին տեղեկացնում են այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Նշվում է, որ հրդեհների բոլոր օջախները մարվել են։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները։ Ուժեղ շոգն ու քամոտ եղանակը խոչընդոտում են հրդեհի օջախների ամբողջական մարմանը։