Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը Հայաստանում իրանական ավտոմեքենայի արտադրության գծի գործարկման մասին է հայտնել՝ դեպի Եվրասիա երկրներ արտահանման նպատակով:
«Իրանական ավտոարտադրողն ու հայ ներդրողը պատրաստակամություն են հայտնել գործարկել իրանական մեքենայի արտադրության գիծը, և Հայաստանի էկոնոմիկայի և Իրանի առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարարությունները հետևում են այդ հարցին», – ИРНА-ի փոխանցմամբ՝ նշել է նա:
Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գծի գործարկման վերաբերյալ, և այդ համաձայնագրի հիման վրա պատրաստվում է դրա հիմնման ծրագիրը:
Նա հավելել է, որ ավտոմոբիլային համագործակցության ոլորտում երկու երկրների միջև բարտեր չկան: «Ներկայումս Հայաստանի մասնավոր հատվածը ավտոմեքենաներ է գնում Իրանից և վաճառում այդ երկրի շուկայում», – պարզաբանել է Փեյմանփակը:
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ իրանական «Iran Khodro» ավտոարտադրող ընկերության 200 պահեսամասերն առաջին փուլում արտահանվել են Հայաստան:
Պաշտոնյան հայտարարել է, որ չնայած այն փաստին, որ Հայաստանը Եվրասիական տարածաշրջանի երկրների թվում է, նա այդ երկրներին առևտրային տուրքեր չի վճարում: «Մենք հույս ունենք առավելագույնս օգտագործել այդ հնարավորությունը և Հայաստանը դարձնել իրանական ապրանքների և ապրանքների արտադրության և արտահանման կենտրոն», – ընդգծել է նա:
Փեյմանփակը նշել է, որ ներկայումս Իրանի և Հայաստանի միջև կան էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման մատակարարումներ: