Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության առանձին հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այս պահին այցով Ադրբեջանում է գտնվում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Բաքու կատարած այցի ընթացքում նա ելույթ է ունեցել ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XI համաժողովում, ինչպես նաև բանակցություններ է վարել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ: Բացի այդ, Միշուստինի ուղևորության ծրագրում հանդիպում է Ալիևի հետ։