ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Թուրքիա, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ այսօր՝ նոյեմբերի 6-ին, տեղի կունենան Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի բանակցություններն ԱՄՆ պետքարտուղարի հետ:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նրանք քննարկելու են Գազայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային հարցերն ու երկկողմ հարաբերությունները:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։