Վրաստանում կորոնավիրուսի վարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է մի կին: Ինչպես հայտնում է Sputnik-Georgia-ն, այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Նշենք, որ սա Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է: