Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հունիսի 1-ին, հանդիպել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ:
Նախագահ Հարությունյանը նշել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք՝ ընդգծելով, որ ԱԽ նորանշանակ քարտուղարը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ ԱՀ անվտանգության խորհրդի նոր կանոնադրության և նոր կառուցվածքի վերաբերյալ:
«Անվտանգության խորհուրդը պետք է դառնա պետական կառավարման այն օղակներից մեկը, որտեղ քննարկվելու են մեր բնակչությանը մտահոգող հիմնահարցերը: Համատեղ աշխատանքով պետք է փորձենք կյանքի կոչել այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջև»,- նշել է Հարությունյանը:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Սամվել Բաբայանը նշել է, որ կանի հնարավորը հուշագրի բոլոր կետերի իրականացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու ինչպես անվտանգության և քաղպաշտպանության, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա:
Հանդիպել եմ ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին
Հարգելի ՛ հայրենակիցներՔիչ առաջ հանդիպել եմ ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին: Քննարկել ենք մեր երկրի առաջ ծառացած մի շարք օրախնդիր հարցեր: Երկուստեք կարևորել ենք, որ համատեղ աշխատանքով պետք է փորձենք կյանքի կոչել այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջև:
Опубликовано Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan Понедельник, 1 июня 2020 г.