Համաձայն ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության՝ կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ նրանցից մեկը կապված է Մարտակերտի շրջանի նախկինում հաստատված օջախի հետ, 2 դեպքը Հադրութի շրջանից է և հանդիսանում է նոր օջախ։ Եվս 3 դեպքը գրանցվել է Ստեփանակերտի բուժանձնակազմի աշխատակիցների մոտ։
Այսպիսով, Արցախում հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 103, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 34 քաղաքացի: