«Արցախը շարունակում է լիբանանահայության կողքին լինել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Բեյրութի աղետալի պայթյունից հետ Արցախը ոչ միայն հումանիտար օգնություն ուղարկեց Լիբանան, այլև շարունակաբար իրականացնում է հանգանակություն լիբանանահայության կարիքների համար. համայնքին հատկացվել է 25 մլն ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները հայտարարել են Լիբանանից 100-150 հայ ընտանիքներ ընդունելու պատրաստակամության մասին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ վստահեցրել է, որ հանրապետությունը հայրենադարձ ընտանիքներին կապահովի բնակարաններով, աշխատանքով, ինչպես նաև՝ սոցիալական այլ երաշխիքներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբանանից հայրենադարձների ժամանման մասին հայտնել էր լիբանանահայ համայնքի օգնության համակարգման աշխատանքային խմբի ղեկավար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցը: