ՌԴ և ՀՀ ԱԳՆ ղեկավարների հանդիպման հիմքում կլինի Ղարաբաղյան կոնֆլիկտի իրավիճակը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելել․
«Ռուսաստանը կարծում է, որ ՀՀ ԱԳՆ-ի ղեկավարի այցը լրացուցիչ իմպուլս կհաղորդի ռուս-հայկական փոխշահավետ համագործակցությանն ու կնպաստի Մերձկովկասի անվտանգությանն ու կայունությանը։ Նա նաև հաղորդել է, որ քննարկվում են հանդիպման ժամկետները»։
«Ռուսաստանն ազգային ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ակտիվ ջանքեր կգործադրի՝ կրակն անհապաղ դադարեցնելու, խաղաղ բանակցություններին վերադառնելու համար՝ միջազգային նորմերին համապատասխան»,-ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվա կժամանի հոկտեմբերի 12-ին։ Այնտեղ նա կհանդիպի իր ռուսաստանյան կոլեգայի հետ՝ քննարկելու արցախյան կոնֆլիկտի հարցը։