Սլովակիայի հանրապետության խորհրդարանում ձայների 110 կողմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բանաձև: Այս մասին
հայտնել է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
«Բանաձևում, ըստ էության, վերահաստատվում են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումներն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Դրանում նաև հրադադարի կոչ է արվում և վերահաստատվում հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականութունը և ուժի ու դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Բանաձևի նախապատրաստման ընթացքում թե՛ հայ դիվանագետների, թե՛ Սլովակիայում ապրող Հայաստանի բարեկամների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել Ադրբեջանի ոչ կառուցողական ու անհավասարակշիռ մոտեցումների արտացոլումը այս բանաձևում:
Որպես Հայաստան -Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար՝ կարևորում եմ իմ սլովակ գործընկերների կողմից հակամարտության նկատմամբ հետևողականությունը և շարունակաբար ուշադրության արժանացնելը»: