Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման տրամադրվածությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներով շարունակել շփումները և բարձր են գնահատել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում համագործակցությունը:
Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունից: