Մարտադաշտում հաղթանակ են կռում այն զինվորները, որոնց առաջնորդում են գիտելիքով ու փորձով օժտված և, որ շատ կարևոր է, անցած մարտական ճանապարհով շրջապատում անվիճելի հեղինակություն ունեցող հրամանատարներ, Facekook-ի իր էջում գրել է ԱՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Նրանք են, որ իրենց ներկայությամբ ու հրամաններով կարող են ենթականների հոգում վառել վստահության ու արիության կրակ և վերջիններիս առաջնորդել հաղթանակի բարձունքներ… Նրանք են, որ Արցախյան 1-ին ու Ապրիլյան պատերազմների ընթացքում զինվորի համար հանդիսացել են ոգեշնչման աղբյուր և նրան տարել հաջողությունների: Այսօր նորից այդ պահն է… Մենք պարտավոր ենք անել այն, ինչ արել ենք երեկ, մանավանդ, որ այլ ճանապարհ չունենք…»,- գրել է Ս. Հասրաթյանը: