Հարավային Կովկասի տարածաշրջանի հիմնական մարտահրավերը դարձան ԼՂ-ի հակամարտության գոտում տեղի ունեցած ռազմական գործողությունները։
Այս մասին այսօր կայացած առցանց ճեպազրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտեց, որ ԼՂ-ի հակամարտության սրումը դարձել է վերջին տարիներին հետխորհրդային տարածքում տեղի ունեցած ամենամեծ և ամենաարյունալի ռազմական բախումը՝ ծանր զենքի ողջ զինանոցի, հրթիռային համակարգերի, հրետանու, տանկերի, ավիացիոն և հարձակվող անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։
«Ռուսաստանի միջնորդության շնորհիվ հաջողվեց կասեցնել արյունահեղությունը և դրանով իսկ կանխել ավելի մեծ ողբերգությունը:
Հրադադարի ռեժիմը և ռուս խաղաղապահների մուտքը Ղարաբաղ կայունացրեց իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում»,- ասաց Զասը՝ ավելացնելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ են ստեղծում երկարաժամկետ և լիարժեք ձևաչափի համար: