Զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ կատարված հետախուզական աշխատանքների արդյունքում Ասկերան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերվել է կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերք: Այս մասին հայտնել է Արցախի ԱԻՊԾ-ն։
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ սակրավորներն այսօր՝ օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերան քաղաքում և հարակից տարածքներում: