Ինչպես տեղեկացնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նոյեմբերի 17-ին ԱՀ Մարտակերտի շրջանի Կիչան համայնքում անցկացվել են համայնքի ղեկավարի, իսկ ԱՀ Քաշաթաղի շրջանի Վան համայնքում` ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:
Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` Կիչան համայնքի ղեկավար է ընտրվել Արտո Նիկոլայի Հակոբյանը, իսկ Վան համայնքում ընտրվել են համայնքի ավագանու առաջադրված բոլոր 5 անդամները: