Բնակարանային հասանելիության ապահովման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պետական աջակցություն տրամադրել 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված շուրջ 950 ընտանիքի (3600 անձ)։ Այս մասին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ մարզային բնակավայրերում 2022 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից Արցախում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող քաշաթաղցիները։
Աջակցությունը նախատեսվում է ուղղել հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների մարմանը։