Դեկտեմբերի 10-ին և 11-ին ադրբեջանցիները կրակ են բացել Սարուշեն համայնքին պատկանող տրակտորների ուղղությամբ։
Այս մասին նշվում է համայնքապետարանի Facebook-յան էջում։
«Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիներ կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։ Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։
Այսօր դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստները, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ և վիրավորներ չկան»,-նշվում է հաղորդագրության մեջ։