ԱՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հանցագործության առնչությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի քննչական կոմիտեն։
Ինչպես տեղեկացնում է Արցախի ՔԿ-ն՝ այդ օրը՝ ժամը 07:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000-ին ծնված բնակիչը մոլորվել և Արցախի օկուպացված տարածքում էր հայտնվել։ Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում ադրբեջանական զինծառայողների կողմից մինչև նոյեմբերի 26-ը նա գերության մեջ էր գտնվել։
Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ անձինք ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ բռնության էին ենթարկել և երիտասարդի առողջությանը և կյանքին վտանգ սպառնացող վնաս էին հասցրել։
Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով հարուցված է քրեական գործը վարույթ է ընդունվել: Նախաքննությունը շարունակվում է: