«Ստեփանակերտում բարձր ենք գնահատում Ձեր ջանքերը՝ ուղղված հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև փոխգործակցության խորացմանն ու հետպատերազմյան Ստեփանակերտի վերքերի ապաքինմանը: Թո՛ղ Բարձրյալը արժանին մատուցի Ձեզ, իմ լավ ընկեր: Աստված պահապան»:
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիդ Սարգսյանը։