Որևէ փաստաթղթում ակնարկ անգամ չի եղել, որ մինչև հակամարտության վերջնական կարգավորումը, ադրբեջանցիները պետք է վերադառնան ԼՂ տարածք։
Այս մասին ԼՂ հակամարտության բանակցային թեմայով տված հարցարզրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Թող ցույց տա որևէ փաստաթութղ, որտեղ դա նշված էր»,-նշեց նա՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ԼՂ որևէ կարգավիճակով պետք է մաքուր հայկական լիներ։ «Այո, մենք գտնում ենք, որ ժամանակավորապես տեղահանվածները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը, բայց դա կարող է տեղի ունենալ, երբ վերջանակն կորոշվի իշխանության հարցը, որտեղ կվերադառնան ադրբեջանցիները։ Սա էր պատճառը, որ համանախագները չէին ասում, որ սխալ ենք ասում»,-նշեց Սարգսյանը։
«Ես որևէ կերպ չեմ հասկանում, որ նա կրկնում է իրեն որպես մարդ, պետության ղեկավարի ստորացրած մարդու մտքերը։ Քեզ «հարբած ծաղրածու» ասած մարդու խոսքերը կրկնում ես»,-նշեց Սարգսյանը։