Ստեփանակերտի մոտակայքում 12-րդ դարի խաչքարեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից։
«Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարերի այս խաչքարերը գրանցված չեն։ Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին, ով ոչ միայն ուղեկցեց, այլև օգնեց մեր աշխատանքներին»,- ասված է Artsakh Monuments-ի Facebook-ի էջում։