Փետրվարի 14-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կորոնավիրուսային հիվանդության 101 դեպք է արձանագրվել։ Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։
Կատարվել է 258 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 47 անձ։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5742 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1746 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել: