ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ առկա կորոնավիորսային տվյալները:
Երեկ Արցախում կատարվել է 255 թեստավորում:
Հաստատված դեպքերի քանակը 81 է, մահվան 1 դեպք է գրանցվել:
Ստացիոնար բուժվողների թիվը 60 է:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8063 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2621 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 28 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Տեղեկացնում են, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝ 10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ը, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին: