Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հուշարձանին։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահի գրասենյակից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանին ուղեկցել են Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, հանրապետության բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարությունը, հասարակական-քաղաքական գործիչներ։