Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Քրիստիննե Գրիգորյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան տեղեկացրել էր, որ առաջին աշխատանքային այցը լինելու է Արցախ։