14 տոննա մարդասիրական օգնություն ուղարկելով Արցախում ռուս խաղաղապահների միջոցով Ուկրաինայի ռազմական գործողությունների հետևանքով կարիքավոր մարդկանց՝ Արցախի կառավարությունը ցույց է տալիս իր պատրաստակամությունը՝ կանգնելու նույն աղետալի դժվարություններին հանդիպող մարդկանց կողքին, ինչ մենք ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Անկախ Արցախի Հանրապետության չճանաչված կարգավիճակից՝ մենք միջազգային հանրության պատասխանատու և լիիրավ անդամ ենք՝ մեր պարտականությունների և իրավունքների հետ մեկտեղ»,- գրել է Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ չնայած 14 տոննան այնքան էլ մեծ ծավալ չէ, բայց հնարավորությունների համեմատ փոքր չէ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղից 14 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ են մատակարարվել՝ հետագայում Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակչությանը փոխանցելու համար։ Ի պատասխան՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ «անընդունելի է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ՝ Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում։