Մարտի 21-ին՝ ժամը 19:15-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքում առատ ձյան հետևանքով փլվել է նույն համայնքում բնակվող ամուսիններին պատկանող 2 անասնաֆերմայի տանիք:
Փլուզման մասին հերթական հաղորդումը ստացվել է ժամը 19:30-ին, առ այն որ ժամը 14:00-ին նույն համայնքի «Վարազաբուն» կոչվող տեղանքում առատ ձյան հետևանքով փլվել է Վարդաձոր համայնքի բնակիչին պատկանող անասնաֆերմայի տանիքը:
Նույն օրը՝ ժամը 19:10-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում առատ ձյան հետևանքով փլվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող տնամերձ ծածկը:
Բնակելի 2 տան տանիքների փլուզումներ են գրանցվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղում և Ճարտար քաղաքային համայնքում՝ բնակարանին կից ծածկը: Ոչ ոք չի տուժել:
Բոլոր հաղորդումների մասով իրականացվում են ստուգումներ:
Հասցված վնասների չափը ճշտվում է: