Վերջին շաբաթներին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բռնության աճ է գրանցվել։ Եթե դա բնակչության հարկադիր տեղաշարժի կանխամտածված փորձ է, ապա դա կլիներ Ժնևյան կոնվենցիաների խախտում:
Twitter-ի իր միկրոբլոգում նման գրառում է արել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Գոգիան:
Այս գրառմանն արձագանքել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Շնորհակալություն ձեզ արտահայտվելու համար: Վերջապես ինչ-որ մեկը արձագանքեց. Միջազգային կազմակերպությունների արձագանքը լիակատար մեկուսացման պայմաններում անհրաժեշտ է բարձրացնել Արցախի իրավիճակի և Ադրբեջանի իշխանությունների կողմից ամեն օր կատարվող հանցագործությունների մասին իրազեկվածությունը», – նշել է օմբուդսմենը:
Գոգիան նաև մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը: «վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Լեռնային Ղարաբաղի բնակիչները սառը եղանակի պայմաններում մնացել են առանց ջեռուցման այն պատճառով, որ փակ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազամուղի աշխատանքը խափանվել է: Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին»,-ասել է Գոգիան:
Հիշեցնենք, որ Արցախի ողջ տարածքը մարտի 8 – ից զրկվել է գազից՝ Հայաստանից Արցախ տանող մայրուղային գազատարի վնասման հետևանքով. վնասված հատվածը գտնվում է ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում: