Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Արցախի կարգավիճակի հարցով ՀՀ իշխանությունների դիրքորոշման հետ կապված։
«Արցախի հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտության, 3 հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համզգային համաձայնության ճանապարհով։ Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը, Արցախի պետականությունը, պատմական հայրենքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են։ Եվ դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել։ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին ինչպես նաև դրանցի բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։
Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնոերն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։
Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար և վճռկանորեն կանգնել Հայաստանի և Արցախի մեր եղբայրների ու քույրերի կողքին։ Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի մեր գործընկերներին՝ չշեղվել Հայաստանի Հանրապետութոյան Գերագույն խորհրդի 1992 հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։ ՌԴ ղեկավարությանը՝ մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները, որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք։ ԵԱՀԿ ՄԽ համանագահ երկրների ղեկավարներին՝ անկախ առկա այլ տարաձայնություններից, ջանքեր գործադրել պահպանելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունցող ձևաչափը»,-նշվում է հայտարարության մեջ։