Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը նեղ ձևաչափով բանակցություններ են սկսել Սոչիում, հաղորդում է РИА Новости – ի թղթակիցը:
Ռուսաստանի նախագահը «Թուրքական հոսքն» անվանել է դեպի Եվրոպա Ռուսաստանից գազ մատակարարելու կարևորագույն զարկերակներից մեկը, ինչի համար այդ տարածաշրջանի գործընկերները պետք է շնորհակալ լինեն Անկարային:
«Թուրքական հոսքը», ի տարբերություն մեր ածխաջրածինների մատակարարման մյուս ուղղությունների, աշխատում է ճիշտ, աշխատում է ռիթմիկ, առանց խափանումների», — ասել է Պուտինը:
Բացի այդ, Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարման հարցը լուծելու համար։ Նա նաև հույս է հայտնել, որ առևտրատնտեսական կապերի զարգացման մասին հուշագիր կստորագրվի։ Բացի այդ, ՌԴ նախագահն առաջարկել է քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը։
Իր հերթին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկու պետությունների ղեկավարները պետք է նոր էջ բացեն համագործակցության հարցերում:
«Ես այստեղ կարևորում եմ ներգետիկ համագործակցությանը, Սև ծովում հացահատիկի արտահանման, զբոսաշրջության, տարածաշրջանային խնդիրները», — նշել է Էրդողանը:
Նշենք, որ Պուտին-Էրդողան հանդիպումը տեղի է ունենում «Русь» առողջարանային կենտրոնի տարածքում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հնարավոր է համարել, որ Պուտինն ու Էրդողանը հանդիպման ընթացքում ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: