ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում անցած օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
«Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», – ասված Է գերատեսչության օգոստոսի 5-ի տեղեկագրում:
Նշվում է, որ օգոստոսի 4-ին ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում, իսկ օգոստոսի 3-ին արձանագրվել է, որ ադրբեջանակն կողմը հարձակվել է Սարի բաբա կողչվող տեղանքի վրա։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։