Արցախում Covid-19-ով վարակվածության դեպքերը նկատելիորեն աճում են: 2022թ. օգոստոսի 20-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 556 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 175 դրական դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 12 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ Ընդհանուր oգոստոսի 1-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 1315 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 դրական դեպք: