ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բժիշկ-նեյրովիրաբույժ Ավետիք Մարտիկյանի կողմից իրականացվել են հետազոտություններ, խորհրդատվություններ և նեյրովիրաբուժական միջամտություններ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Մասնագետի կողմից կատարվել է 4 ողնաշարի միջողային սկավառակի ճողվածքահատում, 160 խորհրդատվություն և 20 բլոկադա (ցավազրկման նպատակով)։ Նշվում է, որ նմանատիպ այցերը կրելու են շարունակական բնույթ: