Մեր բոլոր մտահոգությունների հետ կապված պարզաբանումներ ենք ստացել ՀՀ վարչապետից։ Այս մասին Արցախի «Հանրային» հ/ը-ի եթերում Երևան կայացած այցի արդյունքների վերաբերյալ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Բոլոր հանդիպումներում ներկա անդամները մեզ ներկայացրել են ընդհանուր իրավիճակը։ Ստացել ենք վերջին մեկուկես ամիսների զարգացումների վերաբերյալ տեղեկություններ, որը հիմք է հանդիսացել մեր համար հասկանալու, թե ներկա պահին ինչ զարգացումներ են ԼՂ հակամարտության առանցքում։ Առանցքայինը մեր համար Ադրբեջան-Հայաստան պայմանագիրն է և այդ համատեքստում ԼՂ հիմնախնդիրը»,-նշեց Հարությունյանը։
Հարությունյանը նշել է, որ Արցախի ինքնորոշման հարցում հետընթացի հեռանկարներ չեն դիտարկվում։ «Մեր կրած կորուստներից հետո չի դիտարկվում որևէ նահանջ այդ հարցում։ Դե ֆակտո անկախությունը եղել և կմնա, դժվարություններ կան դե յուրե անկախության հետ կապված»,-նշեց նա։
Նշենք, որ նախորդ շաբաթ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Արցախից պատվիրություն էր ժամանել Երևան։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի հետ. քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները և Արցախյան հակամարտությունը։