• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Փետրուար 2023 16:04
  • 395.9
  • 425.39
  • 5.53
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

«Արցախն ինձ համար կարմիր գիծ է». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը RTVI-ին

Արցախ, Քաղաքականություն,
26 Նոյեմբեր 2022 18:53
ShareShareShare
Наш Telegram

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Արցախ մեկնելու որոշման, Արցածի Հանրապետության պետնախարար նշանակվելու, կառավարությունում վերադասավորումների, Արցախի կառավարության գործունեության բարեփոխման ծրագրերի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին:

Արցախի հարցի վրա ուշադրություն հրավիրելու և Ադրբեջանում հայատյացության մասին

Արցախի պետնախարարը հիշեցրել է, որ սա իր նոր կարգավիճակով առաջին զրույցը չէ ռուսական լրատվամիջոցների հետ։ Ավելի վաղ նա հարցազրույց էր տվել Իլյա Դորոնովին՝ РБК-ի համար, որը, սակայն, չէր հրապարակվել լրագրողի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների պատճառով։

«Այնպիսի ագրեսիվ միջավայրում, այնպիսի կոշտ դիմակայության և այնպիսի հայատյացության մեջ, որ նույնիսկ տեսակետ արտահայտելն անհնար է, և ռուս լրագրողը հարձակման է ենթարկվում։ Սա աղաղակող փաստ է, որ թույլ չտանք այսօրվա աշխարհում խոսել շատ կարևոր բաների մասին, այդ թվում՝ ինչպես ենք կառուցելու աշխարհը»,- աել է Վարդանյանը։

Նա նշել է, որ այժմ ավելի լավ և ավելի խորն է հասկանում, թե ադրբեջանական հասարակության մեջ որքանով է անհանդուրժողականությունն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում։

Նա խոսել է իր նշանակումից հետո Ղարաբաղյան հարցի վրա ուշադրություն հրավիրելու կարևորության մասին

«Ես ուրախ եմ, որ արել եմ այդ քայլը, որովհետև իմ գալով Արցախի թեման, որն Ադրբեջանի համար իդեալական կլիներ, որ բոլորը մոռանային, ավելի արդիական է դարձել, օրակարգային։ Այս առումով ուրախ եմ, որ Արցախը և այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում, քննարկման թեմա է դառնում և՛ ռուսական, և՛ հայկական, և՛ ադրբեջանական, և՛ համաշխարհային մամուլում»,- ընդգծել է Վարդանյանը։

Արցախի կառավարությունում վերադասավորումների պատճառները

Վարդանյանը տեղեկացրել է, որ ինքը պայմանավորվածություն ունի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որ հնարավորություն կա բարեփոխելու կառավարության ողջ կառուցվածքը: Այս համատեքստում նա նշել է երկու պատճառ. առաջինը՝ պատերազմից հետո որոշակի փուլ ավարտվեց, պետք էր հնարավորինս արագ դադարեցնել խուճապային տրամադրությունները, այնպես անել, որ մարդիկ մնան Արցախում։ «Այդ իմաստով այն կառավարությունը, որն աշխատում էր, եկել ու աշխատել է հենց հիմքերից»,- ընդգծել է Վարդանյանը։

Երկրորդ պատճառը, ըստ Վարդանյանի, միասնական թիմ ձևավորելու անհրաժեշտությունն է։ «Կառավարությունը ձևավորվել է կոալիցիոն սկզբունքով, կառավարության անդամները կազմված են եղել տարբեր կուսակցություններից, տարբեր շարժումներից, և որպես միասնական կոլեկտիվ չի աշխատել»,- ասել է նա։

Այժմ Արցախի ղեկավարության առջև կանգնած է կառուցվածքային բարեփոխումների խնդիր, որտեղ պահանջվում է միասնական թիմային մոտեցում, ընդգծել է պետնախարարը։

«Ես թիմ ունեմ, այնտեղ ընդգրկված են երկու նախկին պետնախարարներ, Կրթության և մշակույթի նախկին նախարար, Հայաստանի սոցիալական ապահովության նախկին նախարար, մարդիկ, որոնք ունեն պետական կառավարման փորձ»,- նշել է Վարդանյանը։

Արցախ տեղափոխվելու որոշման և հանրապետության զարգացման ծրագրերի մասին

Մեկնաբանելով իր՝ Արցախ տեղափոխվելու արձագանքը, Վարդանյանն ընդգծել է, որ որոշումը կայացրել է ինքնուրույն՝ առանց որևէ մեկի հրահանգի։

«Իմ մասին վարկածների քանակն այնքան մեծ է, որ ես արդեն ոչ մի բանից չեմ զարմանում։ Ես բիզնես եմ ունեցել Ռուսաստանում, Անգլիայում, Ամերիկայում, Կիպրոսում, Ուկրաինայում, Ղազախստանում։ Հիմա, երբ գրել եմ իմ հայտարարագրերը, որ ստիպված եմ եղել դուրս գալ մեծ թվով կազմակերպություններից՝ տասնյակ, ավելի քան 50, դուրս եմ եկել տնօրենների խորհրդի կազմից և, հասկանալի է, միշտ գլոբալ բիզնես եմ ունեցել»,- նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, որ իրեն Արցախ են ուղարկել Մոսկվայից, Վարդանյանն ասել է, որ «լավ չի պատկերացնում, թե ինչպես է նորմալ ու բանական մարդը, որը գոնե մի քիչ մտածում ու հասկանում է, կարող է համարել, որ կա մեխանիզմ, որով ինչ-որ մեկին կանչում են ու ասում. «Դու վաղը կգնաս այնտեղ, և կանես այս և այս գործերը»։

Նա ընդգծել է, որ դա եղել է իր և իր ընտանիքի որոշումը։

«Դա իմ որոշումն էր։ Որոշում, որը, իհարկե, հնչեցրել եմ և ասել։ Խոսել եմ մարդկանց հետ, որոնք, այդ թվում, աշխատում են ռուսական պետության համար, որպեսզի բացատրեն իրենց դիրքորոշումը, այն հրապարակային դարձնեն, բայց ոչ ավելին։ Սա ևս մեկ անգամ Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի դիրքորոշումն է։ Իսկ պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է ինձ ստիպել դա անել, անհնար է»,- ընդգծել է Վարդանյանը։

Նա պատմել է, որ Արցախի կառավարության գործունեության բարեփոխման ողջ ծրագրի հիմքում ընկած են երեք հիմնական ուղղություններ՝ Արցախի կարգավիճակի հարցը, նրա անվտանգությունն ու հանրապետության սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացումը, որը նորմալ կյանք կապահովի հանրապետության 120 հազարանոց բնակչության համար։

Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա խոսքը վերաբերում է Արցախի դիրքավորմանը միջազգային տարածքում ինչպես իրավական, այնպես էլ ոչ իրավական դաշտում, այն մասին, որ Արցախը սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը, ասել է Վարդանյանը։

«Կառավարությունը պատրաստվում է իրականացնել մոտ 15 բարեփոխում, որոնք վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին՝ ռազմականից մինչև տնտեսական։ Մենք կառուցում ենք առաջնահերթությունների կասկադային համակարգ, բոլոր բարեփոխումները համակարգելու է միասնական կենտրոնը։ Հասարակությունը նույնպես պետք է ներգրավված լինի այս գործընթացում, մարդիկ պետք է զգան, որ իրենք էլ կարող են ազդել այդ գործընթացների վրա և իրենց բաժին պատասխանատվությունը կրել կայացվող որոշումների համար»,- ասել է պետնախարարը։

Նա նշել է, որ Արցախում կյանքը բնականոն հունի մեջ է մտնում՝ չնայած անկլավային բարդ իրավիճակին և ադրբեջանական զինուժի կողմից անընդհատ գնդակոծություններին, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: «Արցախցիները հավատում են իրենց ապագային, իրենց երկրի ապագային։ Պարզապես ապշում ես նրանց ոգու ամրությունից, և պատահական չէ, որ Արցախը Խորհրդային Միության չորս մարշալ և խորհրդային բանակի 28 գեներալ է տվել»,- նշել է Վարդանյանը։

Գյուղատնտեսությունը, պետնախարարի խոսքով, երկրի տնտեսության առաջատար ճյուղն է, որը հարուստ է պարարտ հողով, չնայած նրան, որ զգալի տարածքներ 44-օրյա պատերազմի արդյունքում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Ակտիվ տեմպերով զարգանում է շինարարության ոլորտը, այսօր Արցախում բազմաթիվ տներ են կառուցվում Հադրութից և Շուշիից տեղահանվածների համար։ Բացի այդ, Արցախում այսօր իրականացվում են բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, այդ թվում՝ ՏՏ և զբոսաշրջության ոլորտներում»,- ասել է Վարդանյանը։ Հեռանկարային ուղղությունների թվում նա նշել է վերամշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ գյուղմթերքի վերամշակումը։

Պետնախարարն Արցախն անվանել է իդեալական տարբերակ ռուս ռելոկանտների համար, այդ թվում՝ ՏՏ ոլորտի մասնագետների, բայց միայն այն բանից հետո, երբ երկարաժամկետ հեռանկարում կլուծվեն անվտանգության և կարգավիճակի հարցերը։

Վարդանյանը չի համաձայնել այն դիտարկմանը, թե Արցախի պետբյուջեն 90 տոկոսով բաղկացած է Հայաստանի սուբսիդիաներից։ «Ոչ, դա ճիշտ չէ։ Արցախը բավականին լավ սեփական բյուջե ունի, այլ բան է, որ կան կորցրած տարածքների թեմաներ, մարդիկ փոխհատուցում են ստանում մեծ քանակությամբ կորցրած հողերի և բիզնեսների համար, և դա ծրագրի այն մասն է, որը հատկացրել է հայկական կառավարությունը, և դա ուղղակի անցնում է Արցախի բյուջեով։ Իրականում, գործնականում մենք գտնվում ենք մի ռեժիմում, որտեղ արցախցի հարկատուների՝ հարկերի հավաքագրումից ստացված եկամուտները, այլ եկամուտները թույլ են տալիս մեծ թվով ծրագրեր իրականացնել։ Ուղղակի ես իրավունք չունեմ տոկոսը բացահայտելու, բայց դա ճիշտ չէ, ոչ թե 90 տոկոսը, շատ ավելի քիչ»,- ասել է Վարդանյանը։

Վարչապետ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

Վարդանյանը պատմել է, որ առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է 2018 թվականին՝ «Թավշյա հեղափոխությունից» հետո։

«Ես նրան ասացի, որ կա միակ թեման, որն ինձ հուզում է, որի համար ես պատրաստ եմ փոխել իմ կենսակերպը, դա Արցախն է։ Ես նրան բացահայտ ասել եմ, որ երբեք չեմ միջամտել նախորդ նախագահների քաղաքական գործունեությանը, հիմա էլ չեմ պատրաստվում, բայց Արցախն ինձ համար կարմիր գիծ է», – պատմել է Վարդանյանը։

Վարդանյանն ընդգծել է, որ անթույլատրելի է համարում, որ հայկական վերնախավը պարզապես նայի, թե ինչ է կատարվում Արցախի հետ և ոչինչ չանի։

Պետնախարարը նշել է, որ իր հարաբերությունները ՀՀ գործող վարչապետի հետ «աշխատանքային» են։ «Մենք ունեցել ենք աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկել ենք աշխատանքային հարցեր, ունենք բազմաթիվ մարտահրավերներ, շատ խնդիրներ»,- ասել է Վարդանյանը:

Պատասխանելով Արցախի նկատմամբ պահանջների նշաձողի իջեցման մասին հարցին՝ Վարդանյանը հիշեցրել է, որ Արցախն ինքնորոշվել է առանց Հայաստանի, ավելին՝ Լեռնային Ղարաբաղն անջատվել է և Ադրբեջանի կազմից դուրս եկել դեռ ԽՍՀՄ-ի օրոք։

«Այդ իմաստով իսկապես դուալիզմ կար այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը եղել է Ադրբեջանի կազմում, դուրս է եկել Ադրբեջանական ԽՍՀ կազմից մինչև Խորհրդային Միության փլուզումը։ Եվ 1994 թվականից հետո Ղարաբաղի ղեկավարությունը մաս էր կազմում այն հակամարտության, որը քննարկվում էր, կողմերից մեկն էր, որը ներկայացնում էր հենց Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց շահերը։ Այնուհետև Ղարաբաղի նախագահը դարձավ Հայաստանի վարչապետ, և Հայաստանն սկսեց ներկայացնել նաև արցախյան կողմի շահերը»,- նշել է պետնախարարը։

Նա ընդգծել է, որ այժմ իրավիճակը փոխվել է, և «մենք կրկին վերադարձել ենք նրան, որ Արցախի և արցախցիների ճակատագիրը պետք է որոշեն այն մարդիկ, ովքեր ապրում են Արցախում, ովքեր կառավարում են Արցախի պետությունը»։

Ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման և Արցախի կարգավիճակի մասին

Վարդանյանը նշել է, որ պետք է լուծել ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման, նրանց թվի ավելացման և նրանց կարգավիճակի ավելի հստակ սահմանման հարցը։ Ամենաճիշտ որոշումը Վարդանյանը համարել է ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի միջազգային մանդատով օժտելը։ Եվ այդ հարցերը պետք է լուծել հնարավորինս արագ, քանի որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման առաջին ժամկետի լրանալուն մնացել է ընդամենը 2,5 տարի, ընդգծել է պետնախարարը։

Վարդանյանը նշել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի առանձին բանակցությունների ռեժիմով՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, իհարկե, կապված է Արցախյան թեմատիկայի հետ, բայց դա առանձին թեմա է, նշել է նա։

Վարդանյանը նաև մեկնաբանել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի: «Դա բարդ թեմա է։ Չեմ կարծում, որ Հայաստանի նախագահը կարող է խոսել 10 միլիոնանոց հայկական սփյուռքի անունից»,- ասել է նա։

Արցախը Հայաստանին միացնելու մասին

Ըստ Վարդանյանի՝ դա բարդ հարց է, կա հիմնարար խնդիր ազգի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և 21-րդ դարի պայմաններում սեփական պետություն ստեղծելու միջև։

«Սա այն մարտահրավերներից մեկն է, որը, ցավոք, հանգեցրել է մեծ թվով հակամարտությունների։ Հենց այնպես միանալ և դառնալ Հայաստանի գավառներից մեկը՝ դա անհնար է։ Երբեք արցախցիները չէին համաձայնի, ուղղակի Հայաստանի մաս չէին դառնա։ Դա բարդ կառուցվածք է, Հայաստանի և Արցախի հարաբերությունները պետք է ճիշտ կառուցված լինեն»,- ասել է նա։

Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարար է նշանակվել նոյեմբերի 4-ին։ Վարդանյանը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու որոշման մասին։ Նա հայտնել էր, որ տեղափոխվելուց հետո ռուսական բոլոր ակտիվները կփոխանցի գործընկերներին և ընտանեկան հիմնադրամին։ Վարդանյանը նաև հայտարարել էր Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու ծրագրերի մասին։

Tags: ԱդրբեջանԱրցախՆիկոլ ՓաշինյանՌուբեն Վարդանյան

Առնչվող Նորություններ

Ռյաբկովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման աշխատանքների մասին

Ռյաբկովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման աշխատանքների մասին

09 Փետրուար 2023 16:00

Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։...

Amnesty International-ը Բաքվին և ռուս խաղաղապահներին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Amnesty International-ը Բաքվին և ռուս խաղաղապահներին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

09 Փետրուար 2023 15:48

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ «Այժմ, երբ շրջափակման...

Սարգիս Խանդանյանը կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին

Սարգիս Խանդանյանը կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին

09 Փետրուար 2023 15:24

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սարգիս Խանդանյանը: Այս մասին հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը՝ ներկայացնելով քվեարկության...

Արցախի ԲԿ-ներում պլանային վիրահատություններ դեռ չեն իրականացվում, վերակենդանացման բաժանմունքում կան երեխաներ

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 7 հիվանդ

09 Փետրուար 2023 15:10

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի...

Բեռլինում բարձրացրել եմ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետը. Քերոբյան

Բեռլինում բարձրացրել եմ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետը. Քերոբյան

09 Փետրուար 2023 13:54

Պետք չէ պատրանք ստեղծել, թե ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները «Вдохновение» շոկոլադի նման հրաշալի են. պատգամավոր

Պետք չէ պատրանք ստեղծել, թե ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները «Вдохновение» շոկոլադի նման հրաշալի են. պատգամավոր

09 Փետրուար 2023 13:12

Պետք չէ պատրանք ստեղծել, թե ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները «Вдохновение» շոկոլադի նման հրաշալի են:  Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ...

Ավելին
  • Լուրեր
Ռյաբկովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման աշխատանքների մասին

Ռյաբկովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման աշխատանքների մասին

09 Փետրուար 2023 16:00
Amnesty International-ը Բաքվին և ռուս խաղաղապահներին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Amnesty International-ը Բաքվին և ռուս խաղաղապահներին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

09 Փետրուար 2023 15:48
Երևանի առանձին հատվածներում այսօր ցերեկը հնարավոր է թույլ ձյուն

Երևանի առանձին հատվածներում այսօր ցերեկը հնարավոր է թույլ ձյուն

09 Փետրուար 2023 15:37
Սարգիս Խանդանյանը կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին

Սարգիս Խանդանյանը կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին

09 Փետրուար 2023 15:24
Արցախի ԲԿ-ներում պլանային վիրահատություններ դեռ չեն իրականացվում, վերակենդանացման բաժանմունքում կան երեխաներ

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 7 հիվանդ

09 Փետրուար 2023 15:10
Մոտ 100 անհետ կորած անձանց հարազատները հրապարակավ դիմել են ՀՀ իշխանություններին

Անհայտ կորած 59 զինծառայողի ընտանիքի աջակցությունը կերկարաձգվի մինչև մարտ

09 Փետրուար 2023 14:52

ID քարտով էլեկտրոնային ստորագրությունը կփոխարինվի բջջայինով էլեկտրոնային ստորագրությամբ

09 Փետրուար 2023 14:38
Ներդրումներն աճել են, կարող ենք անգամ ռեկորդային թիվ ունենալ.  Քերոբյան

Ներդրումներն աճել են, կարող ենք անգամ ռեկորդային թիվ ունենալ. Քերոբյան

09 Փետրուար 2023 14:25
Պեսկովը հայտարարել է Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման ժամանակի հնարավոր փոփոխության մասին

Պեսկովը հայտարարել է Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման ժամանակի հնարավոր փոփոխության մասին

09 Փետրուար 2023 14:13
Բեռլինում բարձրացրել եմ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետը. Քերոբյան

Բեռլինում բարձրացրել եմ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետը. Քերոբյան

09 Փետրուար 2023 13:54
Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն խոսել է ցեղասպանությունից մազապուրծ հայ նախատատի մասին

Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն խոսել է ցեղասպանությունից մազապուրծ հայ նախատատի մասին

09 Փետրուար 2023 13:41
Անահիտ Ավանեսյանը՝ հրդեհից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

Անահիտ Ավանեսյանը՝ հրդեհից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

09 Փետրուար 2023 13:25
Պետք չէ պատրանք ստեղծել, թե ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները «Вдохновение» շոկոլադի նման հրաշալի են. պատգամավոր

Պետք չէ պատրանք ստեղծել, թե ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները «Вдохновение» շոկոլադի նման հրաշալի են. պատգամավոր

09 Փետրուար 2023 13:12
Проходят брифинги членов правительства  (прямое включение)

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

09 Փետրուար 2023 13:04
Պետք է դուրս գաք քաղաքական դաշտից. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Պետք է դուրս գաք քաղաքական դաշտից. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

09 Փետրուար 2023 12:57
Ո՞ր զինծառայողները կհամարվեն ատեստավորված. ի՞նչ քննություն է սպասվում. Պապիկյանի պարզաբանումը

Ո՞ր զինծառայողները կհամարվեն ատեստավորված. ի՞նչ քննություն է սպասվում. Պապիկյանի պարզաբանումը

09 Փետրուար 2023 12:36
Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

09 Փետրուար 2023 12:23
«Ձեզ տեղն է». Գեղամ Մանուկյանը՝ Արցախի ԱԺ պատգամավորներին

«Ձեզ տեղն է». Գեղամ Մանուկյանը՝ Արցախի ԱԺ պատգամավորներին

09 Փետրուար 2023 12:10
Չի կարելի Ալիևից ավելի Ալիև լինել. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Չի կարելի Ալիևից ավելի Ալիև լինել. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

09 Փետրուար 2023 11:56
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի «Կոռուպցիայի ընկալման  ցուցիչ 2022» զեկույցով Հայաստանը ամկում է ապրել

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցով Հայաստանը ամկում է ապրել

09 Փետրուար 2023 11:42
Ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդ, ընտրվել են համանախագահներ

Ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդ, ընտրվել են համանախագահներ

09 Փետրուար 2023 11:29
Ինձ հիմա ամենաշատը մեղավոր եմ զգում նրանում, որ 2018 – ին այս ամենի մասին հենց այսպես չեմ խոսել. Փաշինյան

Արցախն այլևս ոչ միայն հումանիտար, այլ նաև բնապահպանական ճգնաժամի մեջ է. Նիկոլ Փաշինյան

09 Փետրուար 2023 11:15
ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ

Կառավարության նիստ (ուղիղ)

09 Փետրուար 2023 11:00
Փոխարժեքները Հայաստանում․ դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում. դրամն ամրապնդվել է դոլարի և ռուբլու նկատմամբ

09 Փետրուար 2023 10:32
Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները (ուղիղ)

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները (ուղիղ)

09 Փետրուար 2023 10:18
Թուրքիայի և Սիրիայի հայկական համայնքներում զոհեր և վիրավորներ կան. պաշտոնական

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 12 000-ը

09 Փետրուար 2023 10:04
Մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագաքը և առաջարկները. Միրզոյան

Հետաքրքիր դրվագներ Միրզոյանի այցից, նա «սիրտը բացել» է, անկեղծացել. «Փաստ»

09 Փետրուար 2023 09:45
Եղանակը մարզերում կտաքանա․ տեղումներ չեն լինի

Հնարավոր է թույլ ձյուն. եղանակը Հայաստանում

09 Փետրուար 2023 09:10
Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն

Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն

08 Փետրուար 2023 22:26
Եվրամիությունը մտադիր է դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով․ ԶԼՄ

ԵՄ դիտորդների թվում կլինեն ֆրանսիացի ժանդարմներ, առաքելությունը կգործի փետրվարի 20-ից․ Լուազո

08 Փետրուար 2023 22:00
Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանին

Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանին

08 Փետրուար 2023 21:40
Մեքենաների ստուգման ժամանակ 300 բալոն է պայթել. Գնել Սանոսյան

Մեքենաների ստուգման ժամանակ 300 բալոն է պայթել. Գնել Սանոսյան

08 Փետրուար 2023 21:30
Արթուր Սարգսյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի եռակի չեմպիոն

Արթուր Սարգսյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի եռակի չեմպիոն

08 Փետրուար 2023 21:19

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 9 հազարը

08 Փետրուար 2023 20:51
Հայ փրկարարների խումբն աշխատում է թուրքական Ադըյամանում. Կարո Փայլան

Հայ փրկարարների խումբն աշխատում է թուրքական Ադըյամանում. Կարո Փայլան

08 Փետրուար 2023 20:30
ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու մասին նախագիծ

Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում են ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

08 Փետրուար 2023 20:05
Խորվաթիայի արտգործնախարարը հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության՝ ստատուս քվոյի երաշխավորման անկարողության մասին

Խորվաթիայի արտգործնախարարը հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության՝ ստատուս քվոյի երաշխավորման անկարողության մասին

08 Փետրուար 2023 19:48
Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Ոսկու շուկայի» աշխատանքները դադարեցվել են

Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Ոսկու շուկայի» աշխատանքները դադարեցվել են

08 Փետրուար 2023 19:27
Քրեական գործեր կան, որ 4 տարի է՝ հարուցված են. հատուկ էնպես են անում, որ փակվեն. Փաշինյան

Քրեական գործեր կան, որ 4 տարի է՝ հարուցված են. հատուկ էնպես են անում, որ փակվեն. Փաշինյան

08 Փետրուար 2023 18:54
Շինարարությանը զուգընթաց պետք է աճի նաև արդյունահանումը. Գնել Սանոսյան

Շինարարությանը զուգընթաց պետք է աճի նաև արդյունահանումը. Գնել Սանոսյան

08 Փետրուար 2023 18:52
Ծավալները շատ են. շինարարական ընկերությունները չեն հասցնում տեմպին. Սանոսյան

Ծավալները շատ են. շինարարական ընկերությունները չեն հասցնում տեմպին. Սանոսյան

08 Փետրուար 2023 18:50
Փետրվարին Աբու Դաբիում Հայաստանը կմասնակցի IDEX ցուցահանդեսին. ԲՏԱ նախարար

Փետրվարին Աբու Դաբիում Հայաստանը կմասնակցի IDEX ցուցահանդեսին. ԲՏԱ նախարար

08 Փետրուար 2023 18:38
Բենզինը կարող է պայթել, բայց և չպայթել. Փաշինյանը խոսել է անվտանգության կանոնների պահպանման մասին

Բենզինը կարող է պայթել, բայց և չպայթել. Փաշինյանը խոսել է անվտանգության կանոնների պահպանման մասին

08 Փետրուար 2023 18:36
Կառավարությունը առանձին վազքուղի և ցատկափոս նորոգելու քաղաքականություն չունի. Փաշինյան

Կառավարությունը առանձին վազքուղի և ցատկափոս նորոգելու քաղաքականություն չունի. Փաշինյան

08 Փետրուար 2023 18:34
Կառավարությունը զբոսաշրջության մարկետինգի համար հատկացրել է 1 միլիարդ դրամ. Քերոբյան

Կառավարությունը զբոսաշրջության մարկետինգի համար հատկացրել է 1 միլիարդ դրամ. Քերոբյան

08 Փետրուար 2023 18:32
Խորվաթիայի արտգործնախարարը հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության՝ ստատուս քվոյի երաշխավորման անկարողության մասին

Միրզոյանը մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրին Ադրբեջանի արձագանքի մասին

08 Փետրուար 2023 17:30
ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է ՀՀ-ն, իսկ ՀԱՊԿ-ը՝ ոչ. Փաշինյանը հիմնավորեց ԵՄ մոնիթորինգի տեղակայումը

ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է ՀՀ-ն, իսկ ՀԱՊԿ-ը՝ ոչ. Փաշինյանը հիմնավորեց ԵՄ մոնիթորինգի տեղակայումը

08 Փետրուար 2023 17:23
Ամենաշատը մենք ենք ուզում, որ ճանապարհները բացվեն. Փաշինյանը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների մասին

Ամենաշատը մենք ենք ուզում, որ ճանապարհները բացվեն. Փաշինյանը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների մասին

08 Փետրուար 2023 17:21
Պետությունը կթեթևացնի բուժապահովագրությունից օգտվող խոցելի խավի ֆինանսական բեռը. նախարար

Պետությունը կթեթևացնի բուժապահովագրությունից օգտվող խոցելի խավի ֆինանսական բեռը. նախարար

08 Փետրուար 2023 17:15
Ի՞նչ է արվում խորհրդային շենքերը նորերով փոխարինելու ուղղությամբ՝ սեյսմավտանգության ֆոնին

Ի՞նչ է արվում խորհրդային շենքերը նորերով փոխարինելու ուղղությամբ՝ սեյսմավտանգության ֆոնին

08 Փետրուար 2023 16:56
Խոշորացված համայնքներում հնարավոր կլինի դիտարկել սոցիալական աշխատողի հաստիքը. Սանոսյան

Խոշորացված համայնքներում հնարավոր կլինի դիտարկել սոցիալական աշխատողի հաստիքը. Սանոսյան

08 Փետրուար 2023 16:48
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան (ուղիղ)

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան (ուղիղ)

08 Փետրուար 2023 16:32
Դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ

Սեյան Օհանյանի դեմ քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն կողմ քվեարկեց

08 Փետրուար 2023 16:24
Այսօր Ստեփանակերտի բնակչության համար գազամատակարարումը կվերականգնվի

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը

08 Փետրուար 2023 16:19
Ռյաբկովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման աշխատանքների մասին
Քաղաքականություն

Ռյաբկովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման աշխատանքների մասին

09 Փետրուար 2023 16:00

Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։...

Կարդալ
Amnesty International-ը Բաքվին և ռուս խաղաղապահներին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Արցախ

Amnesty International-ը Բաքվին և ռուս խաղաղապահներին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

09 Փետրուար 2023 15:48

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ «Այժմ, երբ շրջափակման...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ