ՀՀ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կհրավիրի՝ պայմանավորված Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով։ Այս մասին Տնտեսական հարցերի մշտական հաձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա նշեց, որ լսումները «Էքստրաօրդինար» բնույթ կկրեն, քանի որ հավանաբար 13:00-ից 13:30 կկայանա ԱԺ արտահերթ նիստ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: