Արցախից Հայաստան տեղափոխված բուժառուներից մեկը հղի է՝ զույգ պտուղներով։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ հղիությունը 13-14 շաբաթական է, արտամարմնային բեղմնավորումից հետո պտուղներից մեկի դեպքում ենթադրվում է անոմալիա։
Նշվում է նաև, որ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 19 հիվանդ։
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ին հայտնել էր, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 3 բուժառու։