Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տալու, առավել ևս չի հեռանալու Արցախից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց պետնախարարի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Նրա ախոսքով՝ այս խոսակցությունները նոր չեն, հունվարին նույնպես տարատեսակ խոսակցություններ են ծավալվել Վարդանյանի շուրջ:
«Ռուբեն Վարդանյանի ու մեր թիմի նվիրումն ամենևին պայմանավորված չէ որևէ պաշտոն զբաղեցնելով: Բոլորս հիշում ենք, որ Վարդանյանը դեռևս սեպտեմբերին իր ուղերձով նախանշեց Արցախ տեղափոխվելն ու նրա շուրջ ծավալվալված մարտահրավերների նկատմամբ, իր թիմակիցներին ու համայն հայությանը կոչ ուղղեց ավելի ակտիվ ու պատասխանատու լինել»,- ասաց Առաքելյանը:
Հարցին, թե գուցե տեղեկությունները կապված են նրան հեռացնելու որոշման հետ, խորհրդականը պատասխանեց, որ չունի նման տեղեկություն: Պետնախարարի նշանակումն ու ազատումը Արցախի նախարարի գործառույթն է, որն ինքը չի պատրաստվում մեկնաբանել: