ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
«Հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Մարտակերտի շրջանում։ Տուժածներ չկան», – ասված է մարտի 11-ի դրությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերով տվյալ փաստի առթիվ քննություն է անցկացվում։
Մեկ օր առաջ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 10-ին շփման գծի հյուսիսային ուղղությամբ հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: