Մարտի 10-ին ժամը 19։10-ից ժամը 19։40-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։
«Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,-նշվում է հաղորդագրության մեջ։