Ամերիկյան Amazon ընկերությունը տան համար ռոբոտ է մշակել, որը ստացել է Astro անունը: Այս մասին երեքշաբթի ասվում է Amazon-ի արտադրանքի կառավարման հարցերով փոխնախագահ Չարլի Թրիչլերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ընկերության կայքում:
«Մենք ուրախ ենք ներկայացնել այն, ինչի վրա մենք աշխատել ենք՝ տան համար առաջին ռոբոտը: Մենք նրանք կոչել ենք Astro», – նշված է տեքստում:
Ինչպես նշվել է Amazon-ում, տնային ռոբոտը կարող է օգտագործվել բնակելի տարածքում տեսահսկման և անվտանգության հսկողության համար: Astro-ն կկարողանա ինքնուրույն տեղաշարժվել տանը, ստուգել որոշակի սենյակներ և նույնիսկ ահազանգեր ուղարկել անծանոթ մարդկանց հայտնվելու դեպքում:
Հատուկ մշակված Astro App-ում ռոբոտի տերերը կկարողանան դիտել տեսահեռարձակումներ տան տարածքից: Ռոբոտ-օգնականը կարող է կատարել բազմաթիվ այլ գործառույթներ, օրինակ՝ հետևել սեփականատիրոջը և երաժշտություն նվագել, ընտանեկան լուսանկարներ անել և հիշեցումներ ուղարկել:
Ըստ Թրիչլերի՝ ռոբոտը ստեղծելու համար Astro-ի մշակողները ոգեշնչվել են ֆիլմերից, թոք-շոուներից և խաղերից: «Astro-ն պտտվող էկրանին թվային աչքեր ունի և շփման համար օգտագործում է շարժում և արտահայտիչ ինտոնացիաներ», – ավելացրել է նա:
Տնային ռոբոտի մեկնարկային գինը կկազմի մոտ 1000 դոլար, հետագայում ընկերությունը մտադիր է այն հասցնել1,500 դոլարի: Սարքը կարտադրվի սահմանափակ քանակությամբ, վաճառքները կսկսվեն շուտով: