Վարակի ամենամեծ օջախը Հայաստանում մայրաքաղաք Երևանն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրները ամենուրեք են՝ աշխատանքի վայրերում, փողոցում, հանրային տրանսպորտում, հանրային սննդի կետերում, բակերում և, հետևաբար, այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է: Այն է՝ դիմակի համատարած ու ամենուրեք կրումը, ձեռքերի պարբերաբար ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը: Որևէ առևտրային կետում պետք է բացառել որևէ գործարք, երբ և՛ գնորդը, և՛ վաճառողը դիմակով չեն»,- նշեց վարչապետը։
Վարչապետը նաև կոչ արեց դադարեցնել դիմակների մասին հնչող շահարկումները:
Վարչապետը հիշեցրեց, որ որևէ մեկին չի պարտադրվել դիմակ գնել:
«Ասել ենք, որ կարելի է դիմակ պատրաստել նաև տնային պայմաններում: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը»,- հավելեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ շատերը չգիտեմ, որ վարակվել են, քանի որ վարակի դեպքերի 70 և ավելի տոկոսն ասիմպտոմ է։
Վարչապետի խոսքով՝ գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, որ «Աստված չանի՝ հնարավոր է վերակենդանացման բաժանմունքներում տեղ չլինեն»՝ կոչ անելով պահպանել հակհամաճարակային կանոնները և մտածել հարազատների առողջության մասին՝ նշելով, որ այդ բաժանմունքներում մեկ տեղը կարող է անհրաժեշտ լինի որևէ մեկի հարազատին։
Վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է․ Փաշինյան
Վարակի ամենամեծ օջախը Հայաստանում մայրաքաղաք Երևանն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պարետատան նիստից հետո հրավիրվաճ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրները ամենուրեք են՝ աշխատանքի վայրերում, փողոցում, հանրային տրանսպորտում, հանրային սննդի կետերում, բակերում և, հետևաբար, այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է: Այն է՝ դիմակի համատարած ու ամենուրեք կրումը, ձեռքերի պարբերաբար ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը: Որևէ առևտրային կետում պետք է բացառել որևէ գործարք, երբ և՛ գնորդը, և՛ վաճառողը դիմակով չեն»,- նշեց վարչապետը։
Опубликовано Armenia Today – հայերեն Четверг, 28 мая 2020 г.