«Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը:
Տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդրի վերացման ուղղությամբ»
Այս մասին հայտնում է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ-ն։
Խնդրին անդրադարձել է նաև նախարար Հակոբ Արշակյանը հետևյալ գրառմամբ․
«Յուքոմի հետ կապված տեխնիկական խնդիր կա, որը այս պահին լուծվում է։
Ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի»:
Նշենք, որ մեկ ժամից ավելի է՝ խաթարված է բաժանորդների թե՛ հեռախոսային, թե՛ ինտերնետային կապը, նաեւ թվային հեռարձակումը։