Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ հուլիսի 6-ին կայացած մաթեմատիկայի միասնական քննության պատասխանները հասանելի չէին նախանշած կայքերում, ինչի համար գնահատման և թեստավորման կենտրոնը հայցում է դիմորդների և ծնողների ներողամտությունը և տեղեկացնում, որ գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում:
Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։
Պատասխանները դիմորդների էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն տեխնիկական/ինտերնետ կապի խնդիրներն ամբողջությամբ շտկելուց հետո։
Մաթեմատիկայի գնահատականի բողոքարկման ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը՝ ժամը 18։00-ը: