Օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները Երևանում ձերբակալել են Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակցիայի մասնակիցներին:
Համաձայն սոցցանցերում տարածված տեղեկատվության` բերման են ենթարկվել ՀՀ կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնողները, ձերբակալվել են նաև Երևանի մի շարք թաղամասերով հեծանվային երթ անցկացնել ցանկացող ակտիվիստները:
Ձերբակալություններին արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ արագ արձագանքման խմբեր է ուղարկել ոստիկանության բաժիններ:
Այս պահին Ամուլսարի մոտակայքում շարունակվում է հանքի շահագործման հակառակորդների նստացույցը:
Ակցիայի մասնակիցները պահանջում են ապամոնտաժել հանքը շահագործող Lydian Armenia ընկերության պահնորդների վագոն-տնակները, Ամուլսարից հեռացնել անվտանգության ծառայության աշխատակիցներին, ինչպես նաև խնդրի վերաբերյալ կառավարության կողմից վերջնական որոշում կայացնել: