ՀՀ զբոսաշրջության կոմիտեն, ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները, տեղեկացնում է, որ մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանում մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասվորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս և այլն։
«Ուստի հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»,-ասված է հաղորդագրության մեջ։